Պաշտպան Դավիդ Լուիսը, ով տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը «Բենֆիկայից» տեղափոխվել է «Չելսի», խոստովանել է, որ կցանկանար կարիերան ավարտել պորտուգալական ակումբում:
«Ես տխրել եմ, որ լքում եմ ակումբը, որն իմ սրտում է: Ես սիրում եմ «Բենֆիկան» և կսիրեմ: Բայց ես երջանիկ եմ, քանի որ նոր մարտահրավեր եմ ընդունում»:
«Ես միշտ ամուր կապ եմ ունեցել երկրպագուներիս հետ և ես գիտեմ, որ ընդմիշտ կհիշեմ այստեղ անցկացրածս յուրաքանչյուր րոպեն: Ես ակումբին և երկրպագուներին կպահեմ սրտումս: Ես ուրախ և հպարտ էի, որ այս ընտանիքի մասն էին հանդիսանում»:
«Իմ կարիերայի ավարտին դեռ շատ կա, ես երիտասարդ եմ, բայց երբ ժամանակը գա, «Բենֆիկան» նախապատվությունը կունենա այն ակումբների մեջ,որտեղ ես կցանկանամ ավարտել կարիերաս»:
«Առաջին իսկ օրվանից ես զգում էի, որ ուրախ են ինձ այստեղ տեսնել և գնահատում են ինձ: Եթե ես ընտրության հնարավորություն ունենամ, ապա կգերադասեմ կարիերաս ավարտել «Բենֆիկայում»,-ասել է Լուիսը: