Вы вошли LOGIN: Гость Группа: Гости пол: Ти здес: дней Ваш номер: 0 Письмо: Ваш IP: 216.73.216.244
Главная » 2011»Март»28 » Լովչև. Զգացողություն կա, որ Արշավինի ժամանակն անցել է
15:39
Լովչև. Զգացողություն կա, որ Արշավինի ժամանակն անցել է
Հայտնի ֆուտբոլային փորձագետ Եվգենի Լովչևը, մեկնաբանելով Ռուսաստանի հավաքականի գոլազուրկ ոչ-ոքին Երևանում,առանձնացրել է թիմի ավագ Անդրեյ Արշավինի անհաջող խաղը։
«Կարծում եմ` Ադվոկատը, ինչպես և մեզանից շատերը, շարունակում է գտնվել Եվրո-2008թ. թիմի ցույց տված խաղի և արդյունքի տպավորության տակ։ Նա հավատում է, որ այս տղաները կարող են, քանի որ մեկ անգամ արդեն ցուցադրել են լավ խաղ։ Բայց չէ որ անցել է արդեն երեք տարի։ Արշավինն արդեն ուրիշ է, մնացածը՝ նույնպես... Ողջունում եմ Արշավինին 90-րդ րոպեին փոխարինումը, բայց դա պետք է ցուցադրական լիներ, որ Անդրեյը հասկանար, որ այդպես խաղալ չի կարելի, որպեսզի թիմը սթափվեր, նրան պետք էր փոխել ընդմիջման ժամանակ։ Անդրեյը Հայաստանում երկար ժամանակ չէր երևում դաշտում, և եթե փոփոխությունը կատարվեր ոչ թե 90-րդ րոպեին, այլ ավելի շուտ, դա տրամաբանական կլիներ։ Կարծում եմ, որ Արշավինին կարելի է ջղայնացնել. քննադատությամբ, նրա համար վիրավորական արտահայտություններով, սակայն այժմ կա զգացողություն, որ մեր ավագի ժամանակը անցել է։ Դրա համար, կարծում եմ, որ ժամանակի ընթացքում, իհարկե լավ կլիներ շուտ, մեր հավաքականում կհայտնվի նոր առաջատար, որը և թիմը կտանի իր ետևից։ Այդպիսի առաջատար թիմում կարող է լինել Ռոման Շիրոկովը», - Լովչևի խոսքերն է մեջբերում Sovsport.ru-ն։