Անգլիական "Լիվերպուլը" պատրաստվում է ձեռք բերել իտալական "Ֆիորենտինայի" պերուացի կիսապաշտպան Խուան Մանուել Վարգասին:
Ինչպես տեղեկացնում է Tutto Mercato Web պարբերականը, մոտ օրերը "Լիվերպուլը" պատրաստվում է ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց առաջարկել 13 մլն. եվրո: "Ֆիորենտինայի" հետ 27-ամյա Վարգասի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2013թ.-ի ամառը:
Ընթացիկ մրցաշրջանում Խուան Մանուել Վարգասը "Ֆիորենտինայի" կազմում անց է կացրել 18 խաղ եւ դարձել 1 գոլի հեղինակ: