"Լիվերպուլի" սեփականատեր Ջոն Հենրին մերժել է "Չելսիի" առաջարկը հարձակվող Ֆերնանդո Տորեսի վաճառքի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է "AP"-ն:
Լոնդոնյան ակումբն Իսպանիայի հավաքականի խաղացողի համար առաջարկել է 35 մլ ֆունտ: Չնայած դրան, "Լիվերպուլը" չի ցանկացել հրաժարվել իր հարձակվողի ծառայություներից: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Տորեսը մասնակցել է 23 խաղի և դարձել 9 գոլի հեղինակ: