Вы вошли LOGIN: Гость Группа: Гости пол: Ти здес: дней Ваш номер: 0 Письмо: Ваш IP: 216.73.216.244
Главная » 2011»Январь»26 » Կոստանտին Մանդրիչենկոն կխաղա Միկայում ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Բարձրագույն խումբ
18:19
Կոստանտին Մանդրիչենկոն կխաղա Միկայում ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Բարձրագույն խումբ
Հունվարի 22-ին Սանկտ-Պետերբուրգից Երևան վերադարձավ "Միկան", որը մասնակցում էր ԱՊՀ և բալթյան երկրների "Համագործակցության գավաթի" 19-րդ խաղարկությանը: Վերադարձից հետո թիմին տրամադրված մեկօրյա հանգստից հետո ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները, որոնք անցկացվում են "Միկայի" մարզական համալիրի մարզադաշտում: Այս մասին ArmSport.am-ը տեղեկացավ ակումբի մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանից: Սանկտ-Պետերբուրգում միկացիների կազմում փորձաշրջան էր անցնում երիտասարդ կիսապաշտպան Կոստանտին Մանդրիչենկոն, ով "Միկայի " կազմում մասնակցեց նաև գավաթի խաղարկության խաղերին: 19-ամյա ֆուտբոլիստը, ով նախկինում հանդես է եկել Մոլդովայի "Շերիֆում" և իր երկրի մինչև 19 տարեկանների հավաքականում, հաջող փորձաշրջան է անցել և կհամալրի "Միկայի" կազմը: Ֆուտբոլիստի հետ դեռևս պայմանագիր չի կնքվել, սակայն կողմերի միջև արդեն համաձայնությունը կայացվել է: Մանդրիչենկոն այժմ գտնվում է Մոլդովայի երիտասարդական հավաքականի տրամադրության տակ և "Միկային" կմիանա ավելի ուշ:
"Միկան" նախատեսում է իր առաջին ուսումնամարզական հավաքը սկսել փետրվարի 10-ից Կիպրոսում: Երկշաբաթյա հավաքի ընթացքում թիմը նաև ստուգողական հանդիպումներ կանցկացնի: Փետրվարի 12-ին հայկական թիմը կխաղա Չեխիայի փոխչեմպիոն "Յաբլոնեցի" հետ, փետրվարի 15 ին' Հունգարիայի "Դեբրեցենի", իսկ 18-ին ' միկացիների մրցակիցը կլինի Չեխիայի մեկ այլ ներկայացուցիչ' "Վիկտորիան":
Ընկերական վերջին հանդիպումը միկացիները կանցկացնեն փետրվարի 23-ին' հանդիպելով Ռուսաստանի առաջին խմբի ներկայացուցիչ Սարանսկի "Մորդովայի" հետ: