Форма входа
Суббота 
05.07.2025 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 216.73.216.244 

  

Главная » 2011 » Январь » 27 » Կասիլյաս. Մի հիմար փչացրեց բոլոր երկրպագուների տոնը
17:27
Կասիլյաս. Մի հիմար փչացրեց բոլոր երկրպագուների տոնը
Կասիլյաս. Մի հիմար փչացրեց բոլոր երկրպագուների տոնը
























"Ռեալի” դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի` "Սևիլիայի” հետ կիսաեզրափակչի վերջում տեղի ունեցած դեպքը (1:0): Խաղի ավարտն ազդարարող սուլոցից հետո "Սևիլիայի” երկրպագուները ջրով լի շիշը նետել են "Արքայական ակումբի” ավագի գլխին, ինչից հետոԿասիլյասը ընկել է խոտածածկույթի վրա և մի քանի րոպե չի կարողացել բարձրանալ:



 "Ինչ-որ խուլիգան հարվածեց ինձ շշով, - Կասիլյասի խոսքերն է մեջբերում AS-ը, - սա վատ ստվեր է գցում այն լավ երկրպագուների վրա, որոնք եկել էին սատարելու  իրենց թիմին: Բայց, ինչպես միշտ, մարզադաշտում գտնվում է մի այսպիսի խուլիգան: Եթե այդ ամենը նկարահանվել է, ապա, կարծում եմ, կարգապահական կոմիտեն կպատժի մեղավորին: Մարդիկ եկել էին սատարելու իրենց սիրած ակումբին, բայց ինչ-որ հիմար փչացրեց նրանց տոնը:



Մենք լավ արդյունքի հասանք, թույլ չտվեցինք հակառակորդին խփել: "Սևիլիան” հիանալի խաղ է ցուցադրում հարձակման գոտում, այդ իսկ պատճառով մենք չպետք է թուլանանք:

Просмотров: 490 | Добавил: Hayk | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2025Бесплатный хостинг uCoz