Форма входа
Понедельник 
06.05.2024 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 3.128.94.171 

  

Главная » 2011 » Январь » 9 » Կառլեն Մկրտչյանը եւ Գեւորգ Ղազարյանը Կուբանում փորձաշրջան կանցնեն
20:31
Կառլեն Մկրտչյանը եւ Գեւորգ Ղազարյանը Կուբանում փորձաշրջան կանցնեն



Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներ կարող են տեղափոխվել «կուբան»

Վերջին շրջանում տեղեկություններ կային, որ Երեւանի «Փյունիկի» ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանը, Կառլեն Մկրտչյանը եւ Գեւորգ Ղազարյանը հունվարին տեղափոխվելու են Կրասնոդարի «Կուբան»: proffootball.do.am-ը«Փյունիկի» մամուլի քարտուղարությունից տեղեկացավ, որ միայն Կառլեն Մկրտչյանի (Հայաստանի 2010թ. լավագույն ֆուտբոլիստը) եւ Գեւորգ Ղազարյանի տեղափոխությունն է հավանական: Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներն այսօր ուղեւորվել են Կրասնոդար, իսկ վաղը «Կուբանի» հետ կմեկնեն Թուրքիա:

Հունվարի 10-ից 23-ը  Բելեքում «Կուբանը» ուսումնամարզական հավաք է անցկացնելու: Հայ ֆուտբոլիստներն այդ ընթացքում փորձաշրջան կանցնեն: Թուրքիայում «Կուբանը» պատրաստվում է 4 ստուգողական հանդիպում անցկացնել: Ռուսական ակումբի մրցակիցները կլինեն Մոսկվայի եւ Աստանայի «Լոկոմոտիվները», Ալմա-Աթայի «Կայրաթը», իսկ 4-րդ թիմի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:

Հիշեցնենք, որ «Կուբանը» իրավունք է ստացել ելույթ ունենալ Ռուսաստան Պրեմիեր լիգայում: Թիմը մարզում է նախկինում հայտնի ռումինացի ֆուտբոլիստ Դան Պետրեսկուն: «Կուբանի» սեփականատերը հայ գործարար Օլեգ Մկրտչյանն է, ով հանդիսանում է նաեւ Երեւանի «Բանանցի» հովանավորը:

Просмотров: 587 | Добавил: Hayk | Теги: փորձաշրջան, Մկրտչյան, կուբան, ղազարյան, Կառլեն, գեվորգ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz