Ինչպես հաղորդում է transfermarketweb-ը, անգլիական "Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի հարձակվող Կառլոս Տեւեսն օրեր առաջ եղել է Միլանում, որտեղ հանդիպել է "Ինտերի" ներկայացուցիչների հետ:
Ամենայն հավանականությամբ, նա քննարկել է "Ինտեր" տեղափոխվելու հնարավորությունները:
Հիշեցնենք, որ Կառլոս Տեւեսի պայմանագիրը "Մանչեսթեր Սիթիի" հետ, նախատեսված է մինչեւ 2014թ.: 27-ամյա Տեւեսի տրանսֆերային արժեքը կարող է կազմել 35 մլն. եվրո: