Вы вошли LOGIN: Гость Группа: Гости пол: Ти здес: дней Ваш номер: 0 Письмо: Ваш IP: 216.73.216.244
Главная » 2011»Март»28 » Կապելոն ազատել է առաջատարներին հաջորդ հանդիպումից
15:35
Կապելոն ազատել է առաջատարներին հաջորդ հանդիպումից
Անգլիացիներն Ուելսի հետ հանդիպման առաջին 15 րոպեների ընթացքում որոշեցին խաղի ելքը և հետո արդեն հանգիստ ավարտեցին հանդիպումը։ Լեմպարդը 7-րդ րոպեին իրացրեց 11 մետրանոցը, Բենտը 15-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց:
«Սկիզբը մեզ համար ահավոր էր, մենք միանգամից հայտնվեցինք բարդ իրավիճակում», - Ուելսի հավաքականի հարձակվող Մորիսոնի խոսքերն է մեջբերում sport.segodnya.ua-ն։
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն գովել է իր սաներին՝ թիմային ոգու համար։ Նա մի քանիսին թույլատրել է ժամանակից շուտ վերադառնալ իրենց ակումբներ։ Այսպես, երեքշաբթի Գանայի հավաքականի հետ հանդիպմանը չեն մասնակցի Թերին, Քոուլը, Լեմպարդը, Ռունին, Դոուսոնը, ինչպես նաև Ուեքերը, որը վնասվածք է ստացել։