«Արսենալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Թեո Ուոլկոտը ցնցված է եղել, երբ իմացել է, որ Անգլիայի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոն իրեն չի ընդգրկել հավաքականի կազմում 2010թ-ի աշխարհի առաջնության համար:
Ուոլկոտը հավաքականի այն առանցքային խաղացողներից մեկն է, ով որակավորման փուլում պայքարել է Հարավային Աֆրիկայում անցկացվելիք աշխարհի առաջնության: Նա նաև հիշվել է Խորվաթիայի հավաքականի դարպասին հասցրած հեթ-տրիկով, որը որոշիչ նշանակություն ունեցավ Անգլիայի' խմբում գրաված դիրքի հարցում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոստովանել է, որ 21-ամյա Թեոն հրաշալի ունակություն ունի խաղի գլխիվայր շուռ տալու, երբ նա խաղադաշտում է, ինչպես նաև առաջին անգամ հրապարակայնորեն հաղորդել է, որ ափսոսում է որոշման համար կիսապաշտպանին ազգային հավաքականի վերջնական կազմում չընդգրկվելու հարցում:
«Թեոյին չընդգրկելու որոշումը շատ բարդ էր: Առաջնության ավարտից հետո ես մի քանի խաղացողների մասին եմ մտածել և Թեոն նրանցից մեկն է եղել: Ես սխալվել եմ' նրան կազմում չընդգրկելով: Նա այն ֆուտբոլիստներից է, ովքեր ի վիճակի են հանիպման ընթացքը փոխել: Ես պետք է նրան հայտավորեի»,-ասել է Կապելոն: