«Ռեալի» կիսապաշտպան Կական նշել է, որ
թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աջակցությունը խաղադաշտում իրեն
վստահություն է հաղորդում, տեղեկացնում է Sport-express-ը։
«Մոուրինյոն միշտ հավատացել է ինձ,-
Կակային է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը,- Նա կարող էր ասել, որ ես
թիմին հարկավոր չեմ, և իմ փոխարեն նոր խաղացող են գտել։ Սակայն ամբողջ
մարզական շտաբն աջակցում է ինձ։ Ես ինձ լավ ու վստահ եմ զգում»։