«Լիվերպուլի» ավագ Ստիվեն Ջերարդը դաշտ դուրս կգա Անգլիայի առաջնության 8-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման առաջին իսկ րոպեներից, հայտնում է Daily Telegraph-ը։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը չէր ցանկանում ռիսկի դիմել և դաշտ դուրս բերել Ջերարդին, սակայն այժմ խաղացողը լիովին վերականգնվել է և պատրաստ է օգնել իր թիմին։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին։