Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է նախորդ տարվա լավագույն ակումբների ցանկը: Միլանի "Ինտերը” պահպանել է առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղում հանգրվանել է կատալոնական "Բարսելոնան”: Լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի "Բավարիան”:
Մադրիդի "Ռեալը” նախորդ տարվա 11-րդ հորիզոնականի փոխարեն հայտնվել է 4-րդում: Իսկ եզրափակում է հնգյակը անգլիական "Լիվերպուլը”:
Բացի այս հինգ ակումբներից, լավագույն տասնյակում իրենց տեղն են գտել նաև իսպանական "Ատլետիկոն”, արգենտինական "Էստուդիանտեսը”, անգլիական "Չելսին”, "Մանչեսթեր Յունայթեդը”, բրազիլական "Ինտերը” և պորտուգալական "Պորտուն”: