Форма входа
Суббота 
05.07.2025 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 216.73.216.244 

  

Главная » 2011 » Январь » 27 » Հեռուստահեռարձակումներից Ռեալը և Բարսելոնան տարեկան 135 մլն եվրո են ստանում
17:07
Հեռուստահեռարձակումներից Ռեալը և Բարսելոնան տարեկան 135 մլն եվրո են ստանում
Հեռուստահեռարձակումներից Ռեալը և Բարսելոնան տարեկան 135 մլն եվրո են ստանում
























Իսպանիայի առաջնության գործադիր տնօրեն Ֆրանսիսկո Ռոկա Պերեսը պատմել է, թե առաջնության թիմերի միջև ինչպես են բաշխվում հեռարձակումներից ստացած գումարները:


«Պրիմերայի բոլոր ակումբների եկամտի կառուցվածքը միանման է' հեռարձակումների իրավունքի վաճառք, տոմսեր, հովանավորչություն: Իսկ եկամուտները բոլորի մոտ շատ տարբեր են:  Օրինակ, երկու առաջատար ակումբները ' «Ռեալը» և «Բարսելոնան», որոնց տարեկան բյուջեն գերազանցում է  400 միլիոն եվրոն, «Media Pro» ընկերությունից, որը Իսպանիայի առաջնության խաղերի  հեռարձակման իրավունքներ ունի, տարեկան ստանում են 135 մլն եվրո: «Վիլյառեալը», «Սևիլյան», «Վալենսիան» և դրանց կարգի ակումբները ստանում են  փոքր-ինչ քիչ' մոտ 25 մլն եվրո: Ամենաքիչ եկամուտն ունի «Ռասինգը»' ընդամենը 12 մլն»:



«Գլխավոր խնդիրն այն է, որ եկամուտների անհավասարության պատճառով  իսպանական պրիեմերան բոլորովին միատարր չէ:  Գոյություն ունեն, կոպիտ ասած, «Բարսելոնան» և «Ռեալը, ովքեր իրենց մեջ են խաղարկում չեմպիոնությունը, և մնացած ակումբները, ովքեր նման պայմաններում տիտղոսի մասին անգամ չպետք է մտածեն: Եթե այդպես շարունակվի, առաջնության' իբրև մրցման  նկատմամբ հետաքրքրությունը կսկսի նվազել: Դա էլ իր հերթին կոմերցիոն  վնասներ կբերի, ընդ որում նաև հենց «Բարսելոնայի» և «Ռեալի» համար»:


Երկու տարի է' մենք «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ մենք շատ բարդ բանակցություններ ենք վարել'փորձելով  համոզել նրանց, որ Իսպանիայի առաջնության շահերից ելնելով, նրանք կամավոր պետք է հրաժարվեն հեռուստատեսային իրավունքներից ստացվող իրենց եկամուտների հինգերորդ մասից, որը կբաժանվի «փոքր» ակումբների միջև: Դա մեզ կարծես թե հաջողվել է: Համաձայնության նախնական պայմանագիրը առաջնության 12 ակումբների միջև  է կնքվել: Որոշումն ուժի  մեջ կմտնի 2013/14 մրցաշրջանից»,-Ռոկե Պերեսեի խոսքերն է մեջբերում «Սպորտ Էքսպրեսը»:

Просмотров: 466 | Добавил: Hayk | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2025Бесплатный хостинг uCoz