Թուրքիայի ազգային հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Գուուս Հիդդինկը հայտարարել է, որ Եվրո-2012-ի ընտրական փուլում Թուրքիայի հավաքականի ձախողման դեպքում, ինքը կլքի գլխավոր մարզչի պաշտոնը:
Հոլանդացի մասնագետի խոսքերով, ամեն ինչ պարզ կդառնա արդեն Ավստրիայի եւ Բելգիայի հավաքականների հետ կայանալիք առաջիկա հանդիպումներից հետո:
- Ես կփորձեմ օգնել Թուրքիայի հավաքականին, որքան հնարավոր է հաջող հանդես գալու համար: Սակայն եթե ինձ չհաջողվի արդյունքի հասնել, ապա ես կխնդրեմ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի ազատեն ինձ աշխատանքից, հայտարարել է Հիդդինկը:
Հոլանդացի մասնագետը նշել է նաեւ, որ եթե ինքն ստիպված լինի լքել Թուրքիայի հավաքականը, ապա ամենայն հավանականությամբ, կգլխավորի Լոնդոնի "Չելսին":
Հիշեցնենք, որ 2009թ.-ին Գուուս Հիդդինկը գլխավորել է "Չելսին":