Форма входа
Понедельник 
30.03.2026 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 216.73.216.106 

  

Главная » 2011 » Март » 24 » Գազաև. Հայերը չեն հանձնի այս խաղը. դա պարզապես ծիծաղելի է
14:02
Գազաև. Հայերը չեն հանձնի այս խաղը. դա պարզապես ծիծաղելի է
Գազաև. Հայերը չեն հանձնի այս խաղը. դա պարզապես ծիծաղելի է























Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Գազաևը խոսել է "Եվրո-2012”-ի ընտրական փուլի` Հայաստանի հետ կայանալիք հանդիպման մասին:

 

"Բոլոր երկրպագուները, ֆուտբոլիստները և մարզիչները հավատում են հաղթանակի և դրա համար ունեն բոլոր հիմքերը: Մեր թիմի ֆուտբոլիստները բավական խաղակցված են, այնպես որ, կարծում եմ, մեզ կհաջողվի անհրաժեշտ արդյունքի հասնել: Իհարկե, հեշտ չի լինի,  քանի որ այս ընտրական փուլում Հայաստանը ցուցադրում է բովանդակալից և որակյալ խաղ և լավ արդյունքի է հասնում:


Թիմը լավ ֆուտբոլ է ցուցադրում: Նրանք լավ տպավորություն են գործում: Բայց մենք ամեն դեպքում առավելություն ունենք, այդ իսկ պատճառով պետք է պարզապես ճիշտ նախապատրաստվել այդ հանդիպմանը: Ինչ վերաբերվում է այն խոսակցություններին, իբրև  Հայաստանը կհանձնի այս խաղը Ռուսաստանին, պետք է ասեմ, որ դա պարզապես ծիծաղելի է: 


-Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը պետք է պարտադիր հաղթի՞ շաբաթ օրը, թե մրցաշարային տեսանկյունից անհաջողությունից հետո հնարավոր կլինի շտկել այդ բացթողումը հաջորդ երեք հանդիպումներում, որոնք կայանալու են սեփական հարկի տակ:


"Հաշվի առնելով մրցաշարային պայքարի ռազմավարությունը` իհարկե, լավ կլինի հաղթել բոլոր խաղերը անմիջապես Եվրոպայի առաջնությունում հայտվելու համար: Ներկա պահի դրությամբ մեր ազգային հավաքականը առաջատարն է խմբում և բավական կայուն վիճակում է: Այնպես որ ամեն ինչ պետք է լավ լինի”, - Գազաևի խոսքերն է մեջբերում «Спорт день за днем»-ը:

Լուսանկարը` Sports.ru

Просмотров: 567 | Добавил: Hayk | Теги: հանձնի, Այս, դա, չեն, Գազաև., հայերը, պարզապես, խաղը., ծիծաղելի | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2026Бесплатный хостинг uCoz