"Այաքսը" "Լիվերպուլին" վերջնագիր է ներկայացրել. երեք օրվա ընթացքում անգլիական ակումբը պետք է Լուիս Սուարեսի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ անի:
Ամստերդամցիների գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հայտարարել է, որ եթե առաջարկն արվի հունվարի 29-ից հետո, այն կմերժվի: Սուարեսը տեղեկացրել "Այաքսին" "Լիվերպուլ" տեղափոխպվելու իր ցանկության մասին, սակայն "Այաքսը" մտադիր չէ 30 մլն ֆունտից պակաս գումարով բաց թողնել ֆուտբոլիստին: "Լիվերպուլն" էլ պատրաստ է վճարել 12.7 միլիոնից ոչ ավելին:
"Ես անակնկալներ չեմ ուզում տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Այդ պատճառով վերջնաժամկետը հունվարի 29-ն է: Այս պատմությունն առանց այն էլ երկարաձգվեց: "Լիվերպուլը" մինչ այդ ժամանակը մեզ լավ առաջարկ պետք է անի",-ասել է դե Բուրը: