«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն Անգլիայի առաջնության «Բլեքպուլի» հետ խաղից հետո (3:2), որում իր իր թիմին հաջողվեց առաջին խաղակեսի 0:2 հաշվից հետո հաղթել, ընդգծել է, որ մանկունիացիները մինչև վերջ են պայքարում: Նա նաև նշել է Ռայան Գիգզի դերն այն հարցում, որ «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվեց փոխել հանդիպման ընթացքը:
«Պետք է ասեմ, որ այսօր դուք տեսաք ակումբի պատմությունն ընթացի մեջ: Պարզապես մենք երբեք չենք հանձնվում: Այո, առաջին խաղակեսում մեզ լիովին հաղթում էին: Պետք է խոստովանել. առաջին խաղակեսը մեր կատարմամբ պարզապես սարսափելի էր: Թիմը ոչինչ չարեց մրցակցի դարպասների մոտ: Բայց միևնույն ժամանակ ես գիտեի, որ խաղը դեռ չի ավարտվել»,-Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
«Ընդմիջմանը մենք անհրաժեշտ փոփոխությունները կատարեցինք, և Ռայան Գիգզի' խաղադաշտ դուրս գալը ցնցող արդյունք ունեցավ հանդիպման ընթացքի վրա: Մենք հրաշալի հասկանում էինք, որ այդ իրավիճակում ինչ-որ բան պետք է փոխել, և ամենագլխավորն այն է, որ մենք չէինք հուսահատվում և շարունակվում էինք խաղալ, ինչի համար էլ պարգևատրվեցինք: Այո, հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ մեզ չի հաջողվի այսպես խաղալ, սակայն մենք միշտ կփորձենք»,-եզրափակել է մասնագետը: