«Պորտուն» և «Ատլետիկոն» համաձայնության են եկել հարձակվող Ֆալկաոյի տեղափոխության հարցում, հաղորդում է sports.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։
Կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը կկազմի 40 մլն եվրո, սակայն որոշակի պայմանների դեպքում այն կարող է աճել մինչև 47 միլիոն։ Բացի այդ, ակումբները պայմանավորվել են նաև կիսապաշտպան Ռուբեն Միկաելի տեղափոխության հարցում։ Նրա համար «Ատլետիկոն» կվճարի 5 մլն եվրո։
Անցած մրցաշրջանում Ֆալկաոն Պորտուգալիայի առաջնության 22 հանդիպումներում դարձել է 16 գոլի հեղինակ և 17 գոլ էլ խփել է Եվրոպայի լիգայի հանդիպումներում՝ դառնալով մրցաշարի ռեկորդակիր։