Вы вошли LOGIN: Гость Группа: Гости пол: Ти здес: дней Ваш номер: 0 Письмо: Ваш IP: 216.73.216.244
Главная » 2011»Сентябрь»5 » Ֆաբրեգաս. Առանց Վենգերի ես ինձանից ոչինչ չէի ներկայացնի
17:28
Ֆաբրեգաս. Առանց Վենգերի ես ինձանից ոչինչ չէի ներկայացնի
Կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով այս ամռանը «Արսենալից» տեղափոխվել է «Բարսելոնա», հայտարարել է, որ չէր կարող հաջողության հասնել, եթե չլիներ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։
Նաև 24-ամյա իսպանացին հերքել է այն տեղեկատվությունը, համաձայն որի ֆրանսիացի մասնագետը խանգարել է ֆուտբոլիստին վերադառնալ իսպանական ակումբ։
«Ոմանք սխալ պատկերացում են կազմել նրա մասին։ Եթե չլիներ Վենգերը, ես այժմ չէի լինի «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Առանց նրա ես չէի նշի նորամուտս 16 տարեկանում, հանդես չէի գա Չեմպիոնների լիգայում 18 տարեկանում և չէի դառնա թիմի ավագ 20 տարեկանում։ Այդ նա է համոզել ակումբի ղեկավարությանը զիջել կատալոնացիներին և համաձայնվել ավելի ցածր գնով վաճառել ինձ»։
«Արսենալում» ես անում էի այն ամենը, ինչ կարող էի։ Եթե խոսենք տիտղոսների մասին, ապա ցավում եմ, որ մենք երեք անգամ բաց թողեցինք հաղթանակը Պրեմիեր լիգայում։ Ես կցանկանայի չեմպիոն դառնալ, սակայն մենք չկարողացանք անել դա։ Բայց Լոնդոնը հավերժ կմնա իմ քաղաքը։
Ես այնտեղ նոր ընկերներ ձեռք չբերեցի, բայց «Արսենալի» ողջ անձնակազմը և Վենգերն իմ ընկերներն են։ Առանց Վենգերի ես ինձանից ոչինչ չէի ներկայացնի և չէի դառնա աշխարհի չեմպիոն», - ասել է Ֆաբրեգասը El Pais-ին տված հարցազրույցի ժամանակ։