Форма входа
Пятница 
03.05.2024 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 18.217.6.114 

  

Главная » 2011 » Январь » 25 » Էդգար Մանուչարյանը մեկնում է Սոչի ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Իրադարձություններ
18:37
Էդգար Մանուչարյանը մեկնում է Սոչի ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Իրադարձություններ


Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն այսօր ուղևորվելու է Սոչի, որտեղ կմիանա ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկին»։ Այս մասին ArmSport.am-ին հայտնեցին «Փյունիկի» մամուլի քարտուղարությունից։
«Փյունիկը» Սոչի ուղևորվեց հունվարի 20-ին, սակայն Մանուչարյանը չմեկնեց, քանի որ պատրաստվում էր պայմանագիր կնքել Լվովի «Կարպատների» հետ։ Էդգարը Ուկրաինա պետք է մեկներ հունվարի 21-ին, սակայն ի հայտ եկան նոր հարցեր, որոնք երկարաձգեցին պայմանագրի ստորագրումը։ 

Վաղը «Փյունիկը» ստուգողական հանդիպում է անցկացնելու Կուրսկի «Ավանգարդի» հետ, և սպասվում է, որ այս հանդիպմանը կմասնակցի նաև Մանուչարյանը։

Ավելացնենք, որ Ամստերդամի «Այաքսի» նախկին խաղացողի պայմանագիրը «Փյունիկի» հետ ավարտվել է 2010թ. դեկտեմբերին։ Չի բացառվում, որ Սոչիից վերադառնալուց հետո Մանուչարյանն այնուամենայնիվ տեղափոխվի արտասահման։ Առայժմ նա «Փյունիկի» հետ նոր պայմանագիր չի կնքել։ 

Հիշեցնենք, որ Լվովի «Կարպատներն» արդեն Իսպանիայում է, որտեղ հավաք է անցկացնում 26 ֆուտբոլիստնե
րի մասնակցությամբ։ Պետք է նշել, որ Ուկրաինայում տրանսֆերային պատուհանը բաց է մինչև մարտի 2-ը։ 

Просмотров: 503 | Добавил: esmail@im@ci | Теги: Սոչի, Էդգար, մեկնում է, Մանուչարյանը | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz