Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի” պաշտպան Պատրիս Էվրան հայտարարել է, որ շատ է ցանկանում իր ուժերը փորձել Միլանի "Ինտերում”:
"Հիանալի կլիներ հանդես գալ այնպիսի ակումբում, ինչպիսին է "Ինտերը”: Այդ մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ”, - ասել է Էվրան:
Հիշեցնենք, որ միլանցիները Էվրայի փոխարեն կարող են առաջարկել իրենց պաշտպանության ֆուտբոլիստներից որևէ մեկին: