Форма входа
Суббота 
05.07.2025 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 216.73.216.244 

  

Главная » 2011 » Февраль » 1 » Էնդի Քերոլ. Ինձ ստիպել են լքել Նյուքասլը
23:01
Էնդի Քերոլ. Ինձ ստիպել են լքել Նյուքասլը
Էնդի Քերոլ. Ինձ ստիպել են լքել Նյուքասլը






















"Լիվերպուլի” հարձակվող Էնդի Քերոլը մանրամասն պատմել է իր տեղափոխության հանգամանքների մասին: 


 "Ես բանակցություններ էի վարում ակումբի հետ նոր պայմանագրի վերաբերյալ: Բայց անսպասելի ղեկավարությունը հայտարարեց, որ չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել ինձ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ "Լիվերպուլը” "Նյուքասլին” իմ ծառայությունների դիմաց առաջարկեց 30մլն ֆունտ: 


Ես հարցրեցի, թե ինչու ինձ հնարավորություն չեն տալիս նոր պայմանագիր կնքել: Ղեկավարությունը ինձ պատասխանեց, որ նրանց ձեռքերը կապված են: Այնուհետև "կարմիրները” 35մլն առաջարկեցին, ինչից հետո ինձ թույլ տվեցին բանակցություններ վարել "Լիվերպուլի” հետ: Ակումբի սեփականատեր Մայք Էշլին ասաց ինձ, որ ես այլևս պետք չեմ ակումբին: Այս խոսքերից հետո ժամանեց այն ուղղաթիռը, որով ես պետք է մեկնեի` բանակցություններ վարելու "Լիվերպուլի” հետ: Քանի որ նրանք ակնարկում էին, որ ես այլևս հարկավոր չեմ թիմին, ես համաձայնվեցի: Այնուհետև ”Լիվերպուլի” առաջարկը անսպասելիորեն մերժվեց: 


Ակումբի գործադիր տնօրեն Դերեկը խնդրեց ինձ դիմում գրել տրանսֆերի համար: Ես ելք չունեի, և զրկված էի այլընտրանքից: 

Այլևս պետք չէի "Նյուքասլին”, նրանք պարզ հասկացրեցին, որ նրանց գումար է անհրաժեշտ: Դիմումը գրելուց հետո ես սեփականատիրոջ ուղղաթիռով մեկնեցի բանակցությունների, թեև չէի ցանկանում որևէ այլ ակումբ տեղափոխվել:  

Ապշած էի, երբ հասկացա, որ պետք չեմ հարազատ թիմիս, հանուն որի տվել եմ ամեն ինչ: Չեի ցանկանում հեռանալ: Հավատացած եղեք, ակումբը քաջատեղյակ էր այդ մասին: 


"Նյուքասլում” ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են խաղում”, - ասել է Քերոլը  Chroniclelive.co.uk-ին տված հարցազրույցի ժամանակ:
Просмотров: 433 | Добавил: Hayk | Теги: լքել, ինձ, Էնդի, Նյուքասլը, ստիպել են, Քերոլ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2025Бесплатный хостинг uCoz