«Յուվենտուսի» լեգենդար հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն հայտարարել է, որ այս մրցաշրջանը նրա համար կդառնա վերջինը Թուրինում, հայտնում է Terrikon.com-ը։
«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին պաշտոնական հայտարարություն է արել.
«Մեր ավագը մրցաշրջանի սկզբում ցանկություն էր հայտնել, որ այս տարին լինի վերջինը իր համար «Յուվենտուսում»,- նախագահի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» խորհրդանիշը մրցաշրջանից առաջ նոր պայմանագիր էր կնքել ակումբի հետ, որն ուժի մեջ է մինչև առաջնության ավարտը։ Դել Պիերոն թիմի հետ անցկացրել է 17 տարի։
Հանրահայտ ֆուտբոլիստն արդեն հայտարարել էր, որ չի խաղա իտալական այլ ակումբում։ Ամենայն հավանականությամբ նա կտեղափոխվի արտասահմանյան որևէ ակումբ կամ կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։