Իսպանական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Դեկուն, ով այս պահին ելույթ է ունենում բրազիլական «Ֆլումինենսեում», գովել է կատալոնական ակումբը: Այս մասին հաղորդում է «Sport.es»-ը:
Դեկուի խոսքերով, ներկայիս «Բարսելոնան» գերազանցում է այն նախկին թիմին, որտեղ ելույթ էր ունենում ինքը' Դեկուն:
«Կարծում եմ' Պեպ Գվարդիոլայի «Բարսելոնան» գերազանցում է այն թիմին, որում ես էի ելույթ ունենում: Խնդիրն այն է, որ այն ժամանակ մեր կազմում կար 11 խաղացող հիմնական կազմից, իսկ մյուսները նրանց զիջում էին: Հիմա Գվարդիոլայի տրամադրության տակ ավելի շատ համապատասխան ֆուտբոլիստներ կան, այնպես որ խաղի կառուցման հնարավորություններն են ավելի շատ»,-ասել է Դեկուն: