Իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան խոստովանել է, որ չի ափսոսում «Վալենսիայից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության համար: Ֆուտբոլիստը նաև նշել է, որ իրենով հետաքրքրված է եղել նաև «քաղաքաբնակների» հիմնական մրցակից «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Երբեք լրջորեն չեմ մտածել «Յունայթեդ» տեղափոխվելու մասին: Նրանք ցանկանում էին ինձ գնել մի քանի տարի առաջ, սակայն այդ ժամանակ «Վալենսիան» պատրաստ չէր ինձ վաճառել»:
«Նախորդ ամառ «Վալենսիան»լուրջ ֆինանսական խնդիրներ ունեցավ, և ես ստիպված էի հեռանալ: Ես ընտրեցի «Մանչեսթեր Սիթին», քանի որ նրանք միանգամից հայտարարեցին, որ ինձ վրա հույս են դնում իբրև առացքային խաղացողի: Այդ ընտրության համար ես չեմ ափսոսում»,-ասել է Սիլվան: