Суббота 05.07.2025  Вы вошли LOGIN: Гость Группа: Гости пол: Ти здес: дней Ваш номер: 0 Письмо: Ваш IP: 216.73.216.244
|
Главная » 2011 » Январь » 29 » Չելսին մտադիր է վարձակալել Պեդրո Լեոնին
17:00 Չելսին մտադիր է վարձակալել Պեդրո Լեոնին |

Լոնդոնի "Չելսիի” ղեկավարությունը և մարզչական շտաբը ցանկանում են վարձակալել Մադրիդի "Ռեալի” կիսապաշտպան Պեդրո Լեոնին, փոխանցում է AS-ը:
Այս մասին լոնդոնցիների մարզիչ Կառլո Անչելոտին անձամբ է խնդրել ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին: Իտալացի մասնագետը ասել է, որ թիմը աջ եզրում հանդես եկող կիսապաշտպանի կարիք ունի: Ընդ որում "Չելսին” "Ռեալին” երկու տարբերակ է առաջարկում. Ֆուտբոլիստի վարձակալությունը մինչ մրցաշրջանի ավարտը կամ Լեոնի վարձակալության համաձայնագիր ապագայում տրանսֆերի գնման հնարավորությամբ: "Արքայական ակումբի” ղեկավարությունը այսօր պետք է պատասխան տա:
Հիշեցնենք, որ "Ռեալը” Լեոնին գնել է "Խետաֆեից” այս մրցաշրջանից առաջ 10 մլն եվրոյի դիմաց:
|
Просмотров: 484 |
Добавил: Hayk
| Рейтинг: 5.0/1 |
|
|
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|