"Բարսելոնայի” կիսապաշտպան Չավին հավատում է, որ երբևիցե "Արսենալի” կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կվերադառա կատալոնական ակումբ:
Ֆաբրեգասի հնարավոր վերադարձի մասին լուրերը անընդհատ պտտվում են մամուլում, այդ իսկ պատճառով տրամաբանական է, որ ֆուտբոլիստներն էլ զերծ չեն մնում նման քննարկումներից:
"Հավատում եմ, որ մի օր Սեսկը կվերադառնա "Բարսելոնա”, քանի որ ինքն էլ է դա ուզում, - հայտարարել է Չավին, - երազանքները շատ հաճախ կատարվում են, իսկ Ֆաբրեգասի ամենամեծ երազանքն է վերադառնալ հարազատ թիմ”: