Форма входа
Суббота 
05.07.2025 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 216.73.216.244 

  

Главная » 2011 » Февраль » 11 » Չավի. Երբ նայում եմ Արսենալին, տեսնում եմ Բարսելոնային
17:59
Չավի. Երբ նայում եմ Արսենալին, տեսնում եմ Բարսելոնային
Չավի. Երբ նայում եմ Արսենալին, տեսնում եմ Բարսելոնային






















"Բարսելոնայի” կիսապաշտպան Չավին նշել է, որ "Արսենալը” իր խաղաոճով նման է կատալոնական ակումբին, ինչպես նաև գնահատել է Ֆրանսեսկ Ֆաբրեգասի` հարազատ թիմ վերադառնալու հնարավորությունները: 

 "Արսենալը” հիանալի թիմ է: Երբ ես նայում եմ "Արսենալին”, տեսնում եմ "Բարսելոնային” : Կարծում եմ, նրանց խաղը կառուցվում է Ֆաբրեգասի, Նասրիի և Արշավինի վրա: Նրանց միջև տարբերությունը կայանում է միայն նրանում, որ կատալոնական ակումբում ավելի շատ են այն ֆուտբոլիստները, որոնք յուրաքանչյուր խաղային գործողությունից առաջ մտածում են և ավելի արագ են խաղում: Նախապատրաստումը կարևոր պահ է: Երբ դու գալիս ես "Բարսելոնա”, առաջին հերթին քեզ սովորեցնում են մտածել: Մտածել, մտածել և ևս մեկ անգամ մտածել: Արագ մտածել: Գլուխը վեր բարձրացնել, նայել շուրջբոլորը, մտածել: Գնահատել իրավիճակը գնդակը ստանալուց առաջ:     

Ինչ վերաբերվում է Ֆաբրեգասին, պետք է ասեմ, որ եթե ես հանդես գայի այլ ակումբում, անընդհատ կմտածեի "Բարսելոնայի” մասին, այդքան ամուր է մեր միջև կապը: Նույնը տեղի է ունենում նաև Սեսկի հետ: Բայց կա մի խնդիր. նա թանկ արժե: Բայց ամեն դեպքում, ֆուտբոլիստը միշտ խաղում է այնտեղ, որտեղ ինքն է ցանկանում: Ֆաբրեգասն, այնուամենայնիվ, հանդես է գալու "Բարսելոնայում”, - Չավիի խոսքերն  է մեջբերում   The Guardian-ը: 

Հիշեցնենք, որ "Արսենալը” և "Բարսելոնան” կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: 
Просмотров: 547 | Добавил: Hayk | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2025Бесплатный хостинг uCoz