Форма входа
Понедельник 
06.05.2024 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 3.145.151.141 

  

Главная » 2011 » Январь » 9 » Բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն գերմանական «Վոլֆսբուրգից» պաշտոնապես տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»:
18:43
Բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն գերմանական «Վոլֆսբուրգից» պաշտոնապես տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»:



:  





Ջեկոն «քաղաքաբնակների» հետ 4,5 տարի ժակետով պայմանագիր է կնքել: Պրեմիեր լիգայի առաջատար թիմերից մեկի ղեկավարությունը համաձայնվել է 24-ամյա հարձակվողի դիմաց 27մլն ֆունտ վճարել, գրում է Sky Sports-ը: 


Ջեկոն առաջիկայում արդեն կարող է նշել իր նորամուտը թիմի կազմում, քանի որ ձմեռային տրանսֆերային պատուհանն արդեն բացվել է: Ինքը Ջեկոն մտադիր է հունվարի 15-ին «Մանչեսթեր Սիթիի» կազմում մրցել «Վուլվերհեմփթոնի» հետ: 


Գերմանական թիմում անցկացրած չորս մրցաշրջանների ընթացքում Ջեկոն 111 հանդիպման է մասնակցել և 66 գոլի հեղինակ դարձել: 2008/09թթ. մրցաշրջանում նա «Վոլֆսբուրգի» կազմում ճանաչվել է Գերմանիայի չեմպիոն, իսկ մեկ տարի անց նվաճել է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի կոչումը (22գնդակ):  Ներկա մրցաշրջանում Էդինը 17 հանդիպումներում 10 գնդակ է ուղարկել հակառակորդի դարպասը: 


Բոսնիա և Հերցեգովինայի կազմում Ջեկոն 30 հանդիպում է անցկացրել և 17 գոլ խփել:

Просмотров: 558 | Добавил: Hayk | Теги: Սիթի, անգլիական, Ջեկոն, Մանչեսթեր, գերմանական, Բոսնիացի, Էդին, հարձակվող, Վոլֆսբուրգից, պաշտոնապես | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz