
«Ինտերը» հաստատել է, որ մտադիր է ձեռք բերել «Տոտենհեմի» պաշտպան Գարեթ Բեյլին:
Իտալական ակումբը մտադիր է գործարքը կատարել ամռանը, իսկ գործարքը կարժենա 40 մլն ֆունտ: Այս առաջարկը կարող է լուրջ մրցակցություն ցույց տալ Մադրիդի «Ռեալին», որը նույնպես մտադիր էր ձեռք բերել ուելսցուն:
Հնարավոր գործարքը կարող է Բեյլին համաշխարհային ֆուտբոլի էլիտայի ներկայացուցիչ դարձնել: Միան չորս խաղացողներ են այլ թիմեր տեղափոխվել խոշոր գումարներով'Ռոնալդուն, ով «Մանչեսթեր Յունայթեդից» «Ռեալ» տեղափոխվեց 80 մլն ֆունտով, Զլատան Իբրահիմովիչը «Ինտերից» «Բարսելոնա» գնաց 56.5 միլիոնի դիմաց, Կական «Միլանը» փոխարինեց «Ռեալով» 56 միլիոնով, և Զինեդին Զիդանի' «Յուվենտուսից» «Ռեալ» տեղափոխությունն արժեցավ 56 միլիոն եվրո: Սակայն այդ բոլոր ֆուտբոլիստները բավական փորձառու էին, իսկ Բեյլը դեռ մեկ մրցաշրջան առաջ պայքարում էր հիմնական կազմում ընդգրկվելու համար:
Հիմա բրիտանացի ֆուտբոլիստի ամենաթանկ տրանսֆերը պատկանում է Ռիո Ֆերդինանդին, ում «Մանչեսթեր Յունայթեդը» 2002թ-ին գնեց «Լիդսից» 29 մլն ֆունտով:
«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին բարձր է գնահատել Բեյլի վարպետությունը Չեմպիոնների լիգայի «Տոտենհեմի» հետ իր թիմի երկու հանդիպումներից հետո: Այդ ժամանակ Գարեթն աչքի ընկավ հեթ-տրիկով «Ջուզեպե Մեացիում» և հրաշալի խաղ ցուցադրեց «Ուայթ Հարթ Լեյնում»: Երկու հանդիպումներում էլ ուելսցին լիովին գերազանցեց Մայկոնին, ով մինչ այդ հայտնի էր իբրև աշխարհի լավագույն աջ պաշտպան:
«Տոտենհեմը» մտադիր է պահել իր ֆուտբոլիստին, սակայն միակ բանը, որը կարող է խանգարել, անհաջող մասնակցությունն է առաջնությանը, որը թույլ չի տա ակումբին հաջորդ մրցաշրջանում ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայում: