Պաշտպան Դավիդ Լուիզը "Բենֆիկայից" տեղափոխվել է "Չելսի": Պորտուգալական ակումբը հաստատել է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Այս մասին հաղորդում է "Аbola.pt"-ն:
Նշենք, որ լոնդոնյան ակումբը բրազիլացու համար վճարել է 21 մլն ֆունտ: Ակումբների միջև համաձայնագիրը նախատեսում է նաև "Չելսիի" կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տեղափոխությունը, որն ավելի վաղ վարձակալության հիմունքներով "Վիտեսում" էր ելույթ ունենում:
Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Լուիզն անց է կացրել 16 հանդիպում: