Գերմանական Bild հանդեսը տեղեկացնում է, որ Մյունխենի "Բավարիան" հետաքրքրված է "Վոլֆսբուրգի" եւ Դանիայի ազգային հավաքականի պաշտպան Սիմոն Կյաերի ծառայություններով:
22-ամյա դանիացու տրանսֆերային արժեքը կազմում է 11 մլն. եվրո, իսկ "գայլերի" հետ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2014թ. ամառը:
Նշենք, որ տաղանդավոր սկանդինավցուն ձեռք բերելուն հավակնում է նաեւ իտալական "Ռոման":
Ընթացիկ մրցաշրջանում Սիմոն Կյաերը "Վոլֆսբուրգի" կազմում անց է կացրել 28 խաղ եւ դարձել 1 գոլի հեղինակ