21-րդ տուրում հաղթելով «Էռկուլեսին» 3:0 հաշվով, «Բարսելոնան» կրկնեց Մադրիդի «Ռեալի» ռեկորդը, հայտնում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը:
Միայն թագավորական ակումբին է հաջողվել ազգային առաջնությունում 15 խաղում միավոր չկորցնել: Այդ ռեկորդը սահմանվել է 1960-61 մրցաշարում։ Այն ժամանակ Ռեալի կազմում հանդես էր գալիս Ալֆրեդո դի Ստեֆանոն, ով ներկայումս «Ռեալի» պատվավոր նախագահն է: