«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Սթիվեն Այլենդը «Նյուքասլի» կազմ տեղափոխվեց վարձակալության հիմունքներով: Այս մասին հաղորդում է բիրմինգեմցիների պաշտոնական կայքը:
Նոր թիմում նա կլինի մինչև մրցաշրջանի ավարտը: Հիշեցնեք, որ Այլենդը «Ասթոն Վիլա» տեղափոխվեց անցած ամառ «Մանչեսթեր Սիթիից», սակայն չկարողացավ դառնալ հիմնական կազմի խաղացող:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իռլանդիայի հավաքականի խաղացողը «Ասթոն Վիլայի» կազմում մասնակցել է ընդամենը 10 խաղ:
Հիշեցնենք, որ Իռլանդիայի հավաքականը Հայաստանի ընտրանու մրցակիցն է Եվրո-2012-ի ընտրական փուլում: