«Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինը խոստովանել է, որ չգիտի, թե ինչպես վերադարձնել լավագույն մարզավիճակը: Ֆուտբոլիստը միայն մի դեղատոմս ունի' շարունակել տքնաջանորեն մարզվել:
Ռուսաստանի հավաքականի խաղացողը Արսեն Վենգերի թիմում վերջին շաբաթներին կորցրել է իր տեղը մեկնարկային կազմում: Դրանից բացի Արշավինին սկսել են քննադատել նաև երկրպագուները ցածր արագության և բացթողումների բարձր տոկոսի համար: Անդրեյը խոստովանել է, որ ինքն իսկապես հեռու է իր լավագույն մարզավիճակից:
«Հիմա, երբ ես գնդակ եմ ստանում, սկսում եմ մտածել.«Արժե խաբս տալ մրցակցին, իսկ եթե այդ ընթացքում ես կորցնեմ գնդակը: Ես վախենում եմ նախաձեռնությունը ձեռքս վերցնել: Երբ գլխումդ այդպիսի մտքեր են ծագում, որոշումդ, որպես կանոմ, սխալ է լինում: Դու բազմաթիվ պահեր ես բաց թողնում: Հենց դա է ինձ հետ տեղի ունենում վերջին խաղերի ընթացքում»:
«Չեմ կարողանում արագ վազել: Հենց մրցաշրջանի սկզբից ես զգացի, որ արագությունն բավականացնում է միայն առանձին դրվագներում: Պատճառը չգիտեմ, թե որն է, գուցե տարիքս է»:
«Հասկանալի է, որ ցանկանում եմ մասնակցել յուրաքանչյուր հանդիպման, սակայն տղաներն, ովքեր իմ դիրքում են խաղում' Թեո Ուոլկոտը և Սամիր Նասրին, ավելի լավ եմ գործում: Նրան հրաշալի մարզավիճակում են և այդ պատճառով խաղում են»:
Որպեսզի մեկնարկային կազմում ետ նվաճեմ տեղս, ինձ անհրաժեշտ է վերադարձնել լավագույն մարզավիճակս: Միակ բանը, որ կարող դեմ անել, տքնաջան մարզվելն է: Մարզավիճակի վերադարձի այլ դեղատոմսեր չկան»,-ասել է Արշավինը: