Вы вошли LOGIN: Гость Группа: Гости пол: Ти здес: дней Ваш номер: 0 Письмо: Ваш IP: 216.73.216.244
Главная » 2011»Январь»26 » Անգլիայի առաջնություն. Ֆերգյուսոնն անպարտելի է (վիդեո)
16:21
Անգլիայի առաջնություն. Ֆերգյուսոնն անպարտելի է (վիդեո)
Դժվար է հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին», եթե նույնիսկ առջևում ես 2։0 հաշվով և հանդես ես գալիս սեփական հարկի տակ։ Դրանում համոզվեցին նաև «Բլեքպուլի» ֆուտբոլիստները, որոնք Անգլիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված խաղում սեփական հարկի տակ 2։3 հաշվով զիջեցին առաջատարին։
Ալեքս Ֆերգյուսոնի թիմը առաջին խաղակեսից հետո զիջում էր 0։2 հաշվով և ոչ մի կերպ չէր կարողանում կոտրել տանտերերի ամուր պաշտպանությունը։ Միայն 72-րդ րոպեին մանչեսթերցիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, երբ Ֆլետչերի փոխանցումից հետո Բերբատովը գրավեց անպաշտպան դարպասը։ Ընդմանեը 2 անց հաշիվը նաև հավասարվեց, երբ Գիգզի փոխանցումից հետո Էռնանդեսը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և դիպուկ հարված կատարեց։
88-րդ րոպեին Բերբատովը դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով «Մանչեսթեր Յունայթեդին», որն անցկացրած 23 հանդիպումներում ոչ մի պարտություն չի կրել։
18-րդ տուրից հետաձգված հանդիպում կայացավ Ուիգանում, որտեղի տեղի համանուն թիմը 1։2 հաշվով