Форма входа
Суббота 
05.07.2025 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 216.73.216.244 

  

Главная » 2011 » Февраль » 1 » "100-ի ակումբը" համալրում չստացավ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Բարձրագույն խումբ
11:42
"100-ի ակումբը" համալրում չստացավ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Բարձրագույն խումբ




"100-ի ակումբը" համալրում չստացավ





















Անցած մրցաշրջանը բնավ էլ արգասաբեր չէր ռմբարկուների խորհրդանշական "100-ի ակումբի" համար: Նախ ակումբը նոր համալրում չստացավ' պահպանելով 15 անդամներից բաղկացած իր կազմը:

Ակումբի գործող 6 անդամներից ոմանց համար էլ մրցաշրջանն անհաջող դասավորվեց: Խոսքն առաջին հերթին Արամ Հակոբյանի մասին է: 2009թ. նա հանդես եկավ առաջին խմբի նորեկ Դիլիջանի "Իմպուլսում", որի պատճառով զրկված էր ակումբի հաշվարկով գոլերի թիվն ավելացնելու հնարավորությունից: Անցած մրցաշրջանը` դեռ նոր սկսված, ավարտվեց Հակոբյանի համար: "Փյունիկի" հետ ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման 21-րդ րոպեին նա ծանր վնասվածք ստացավ ու այլևս 2010թ. խաղադաշտ դուրս չեկավ:

 

Մրցաշրջանն անհաջող էր նաև Արամ Ոսկանյանի համար: Հուլիսին Տաշքենդի "Լոկոմոտիվից" վերադառնալով հարազատ "Միկա"` նա մասնակցեց առաջնության ընդամենը 4 խաղի' չկարողանալով գրավել մրցակիցների դարպասը: Այնուհետև վնասվածքի պատճառով Ոսկանյանն այլևս խաղադաշտ դուրս չեկավ:

 

Արման Քարամյանի համար "100-ի ակումբում" գոլերի թիվն ավելացնելու միակ հնարավորությունն ազգային հավաքականում խաղալն էր, սակայն անցյալ տարի նա ընդամենը 2 րոպե անցկացրեց խաղադաշտում' փոխարինման դուրս գալով մարտի 3-ին Բելառուսի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում, որից հետո այլևս հավաքական չհրավիրվեց:

 

"100-ի ակումբի" գործող մյուս 3 անդամներից առավել արդյունավետը "Գանձասարի" 36-ամյա հարձակվող Արթուր Քոչարյանն էր: 2009թ. առաջնության լավագույն ռմբարկուն գոլերի թիվն ավելացրեց ընդամենը 8-ով: Ցուցակը վստահորեն գլխավորող 37-ամյա Արսեն Ավետիսյանն ընդամենը 5 գոլ խփեց: Նոր մրցաշրջանում հայկական ֆուտբոլի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը պետք է ձգտի հատել 200 գոլի սահմանագիծը Հայաստանի առաջնություններում: Դրա համար Արսենին անհրաժեշտ է ևս 8 գոլ խփել: Ինչ խոսք, դա վետերանի համար թեև բավական դժվարին, բայց իրագործելի խնդիր է:

 

Առաջնության առաջին կեսում "Ուլիսում" հանդես եկած Արա Հակոբյանին այդպես էլ չհաջողվեց ամրապնդվել թիմի կազմում, որի պատճառով նա հեռացավ ակումբից: Նա մասնակցեց առաջնության ընդամենը 6 հանդիպման, որից միայն մեկում հանդես եկավ 90 րոպե, իսկ մյուսներում խաղադաշտ դուրս եկավ խաղավերջում: Չնայած դրան, Հակոբյանը 2 գոլ խփեց: Ընդ որում "Բանանցի" հետ խաղի ավելացված ժամանակում նրա խփած գոլը "Ուլիսին" փրկեց պարտությունից (2:2), իսկ "Գանձասարի" հետ հանդիպման 88-րդ րոպեին նա հաղթանակ պարգևեց իր թիմին (1:0): Խփած 2 գոլերը հնարավորություն ընձեռեցին Արային "100-ի ակումբում" շրջանցելու Արթուր Պետրոսյանին և եզրափակելու լավագույն եռյակը: Թե ինչպես կդասավորվի նոր մրցաշրջանը "100-ի ակումբի" գործող անդամների համար, դժվար է կանխագուշակել: Իսկ նոր մրցաշրջանից առաջ ակումբի անդամների ցուցանիշներն այսպիսին են:

 

Просмотров: 564 | Добавил: esmail@im@ci | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2025Бесплатный хостинг uCoz