Вы вошли LOGIN: Гость Группа: Гости пол: Ти здес: дней Ваш номер: 0 Письмо: Ваш IP: 3.16.148.128
Главная » 2011 » Январь » 25 » Փյունիկը զիջել է Ավանգարդին ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Իրադարձություններ
18:33
Փյունիկը զիջել է Ավանգարդին ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Իրադարձություններ
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Սոչիում առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել։ «Փյունիկի» մամուլի քարտուղարությունում ArmSport.am-ին հայտնեցին, որ հայկական ակումբը 1։3 հաշվով զիջել է Կուրսկի «Ավանգարդին»։
Առաջին խաղակեսում հաշիվը բացել է Դավիթ Մանոյանը, սակայն մինչև ընդմիջում ռուսական ակումբին հաջողվել է հավասարեցնել հաշիվը։ 2-րդ խաղակեսում «Ավանգարդը» հաջողության է հասել ևս 2 անգամ։
«Փյունիկն» առաջին կեսում հանդես է եկել այսպիսի կազմով. Կարեն Իսրայելյան, Սարգիս Հովսեփյան, Արթուր Յուսպաշյան, Վարազդատ Հարոյան, Արտակ Եդիգարյան, Դավիթ Ազին, Դավիթ Մանոյան, Արթուր Բարսեղյան, Էդգար Մալաքյան, Մարկոս, Խորեն Մանուչարյան։
Երկրորդ խաղակեսում Վարդան Մինասյանը կատարել է մի շարք փոփոխություններ։ Հավանական է, որ վաղը Սոչի մեկնի նաև «Փյունիկի» խաղացող Գևորգ Ղազարյանը, ով վերջերս փորձաշրջան անցավ Կրասնոդարի «Կուբանում», իսկ այժմ Երևանում է։
«Փյունիկը» հունվարի 29-ին ստուգողական ևս մեկ հանդիպում է անցկացնելու Սոչիի «Ժեմչուժինայի» հետ։