Ամերիկյան "Լոս-Անջելես Գելեքսի" ակումբի անգլիացի կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմն, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է տեղափոխվել ֆրանսիական "Պարի-Սեն Ժերմեն":
Ինչպես հավաստիացնում է ֆրանսիական Le Monde պարբերականը, անգլիացի ֆուտբոլիստն արդեն դիմել է անշարժ գույքի հայտնի գործակալություն, որպեսզի վերջինս Ֆրանսիայի մայրաքաղաքում համապատասխան բնակարան փնտրի:
Աղբյուրը տեղեկացնում է, որ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչներն այցելել են Կալիֆոռնիա եւ բանակցություններ են վարել հանրահայտ ֆուտբոլիստի հետ:
Հիշեցնենք, որ իր ներկայիս ակումբի հետ Բեքհեմի գործող պայմանագիրն ավարտվելու է նոյեմբերի 16-ին, երբ ավարտվելու է նաեւ MLS-ի մրցաշրջանը, սակայն անգլիացի ֆուտբոլիստն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ լքել ամերիկյան ակումբը:
|